«Գրին Պալասը» եվրոպական բոլոր չափանիշներին բավարարող 4 հարկանի, ընդամենը 15 շքեղ սենյակներով, սաղարթախիտ ծառերով շրջապատված, Երևան քաղաքի կենտրոնում գտնվող նորակառույց հյուրանոց է, որը հասցրել է գրավել նույնիսկ ամենախստապահանջ զբոսաշրջիկների սրտերը:
«Գրին Պալասից» դուք կարող եք ընդամենը 20 րոպեում մեքենայով հասնել «Զվարթնոց» օդանավակայան, 10 րոպե կպահանջվի ձեզանից հասնելու Երևան քաղաքում գտնվող լավագույն թանգարաններից ու պատկերասրահներից որևե մեկը: Ցանկության դեպքում մեր փորձառու և բարեհամբյուր աշխատակիցները կկազմակերպեն Ձեր դիմավորումը ու ճանապարհումը, շրջագայությունն ու ճանապարհորդությունը ինչպես Հայսաստանում այնպես էլ Արցախում:
«Գրին Պալաս» Հյուրանոցի հյուրընկալ դռները միշտ բաց են ձեզ համար։